
Խաշոգիի սպանության պատճառով ԱՄՆ առաջին սանկցիաները Սաուդյան Արաբիայի նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ առաջին սանկցիաների մասին, որոնք կիրառվել են ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս Ջամալ Խաշոգի սպանության պատճառով։ Հայտնում է CBS News-ը։
ԱՄՆ-ն չեղարկում է Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիների վիզաները, ովքեր կասկածվում են Խաշոգիի խոշտանգման ու սպանության մեջ։
Ավելին, Պոմպեոն նաև հայտարարել է, որ աշխատում է գանձապետարանի հետ՝ պատժամիջոցների պլանի վրա։
«Այս պատժամիջոցները ԱՄՆ-ի վերջին խոսքը չեն լինի։ Մենք կշարունակենք ուսումնասիրել լրացուցիչ միջոցները նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում։ Մենք հստակ ասում ենք, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի նման անողոք գործողությունները՝ Խաշոգին լռեցնելու համար։ Ոչ ես, ոչ նախագահը ուրախ չենք ստեղծված իրավիճակով»,-ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ պատժամիջոցները վերաբերում են Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացիների, որոնց մեծամասնությունն ունի ԱՄՆ վիզաներ։