ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումը տեխնիկական է. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումն իրապես տեխնիկական էր, որը պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Որևէ այլ պատճառ այս որոշման կայացման համար չկար»,- հավելեց նա:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ՀԱՊԿ-ից նախագահությունն անցնի այլ երկրի, Աննա Նաղդալյանն ասաց, որ խորհրդակցությունները դեռ շարունակվում են, դրանք վերաբերում են ՀԱՊԿ կանոնակարգերի շրջանակում կոնսենսուսային լուծումներ գտնելուն և դրանց հստակեցմանը:
«Ինչպես գիտեք, ՀԱՊԿ կանոնակարգերով սահմանված չէ, որ լինի ՀԱՊԿ քարտուղարի փոփոխման որևէ ընթացակարգ: Խորհրդակցությունն ընթանում է նաև դրա շուրջ, երբ դրանք ներկայացվեն ՀԱՊԿ-ի հաստատմանը, հայտնի կլինեն նաև հանրությանը»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:
Նշվեց նաև՝ եթե օրակարգում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը հայտնվի օրակարգում, Հայաստանն իրեն վերապահված ողջ գործիքակազմով համապատասխան քայլեր կձեռնարկի:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ ՀՀ ԱԺ հնարավոր լուծարման պատճառով
- Նյու Յորքում անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցին
- Արա Սաղաթելյան. Մեր երկիրը լրջորեն պատրաստվում է կարևոր իրադարձության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին