ԱԺ-ում մեծամասնություն չենք լինի, բայց համենայնդեպս ինչ-որ քանակ կունենանք. Գալուստ Սահակյան
«Նիկոլ Փաշինյանի ելույթի ամբողջական մի մասը ընդհանրապես կապ չուներ ՀՀԿ-ի հետ և պետք չէր ՀՀԿ-ին ցուցումներ տալ, թե ինչպես պիտի շարունակի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Նախ, մենք դեմ ենք քվեարկելու, այսինքն՝ նախապես ինչ ասել ենք, անելու ենք։ Մնացած բոլոր խնդիրների մասին ես այնքան եմ լսել։ Դա էդպես չի»,- ասաց նա։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի քննարկումներին՝ Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ իրենք ռեվանշի խնդիր չունեն, իրենք կողմնակից են լիարժեք համամասնականին, բայց պետք է առաջարկությունները քննարկվեն։
«Թե ՀՀԿ-ի, թե այլ քաղաքական ուժերի առաջարկները չկան օրենսգրքում»,- փաստեց խորհրդարանականը։
Դիտարկմանը, թե իշխանությունների պնդմամբ հին օրենսգրքով Հանրապետականը ոչ մի ձայն չի հավաքի, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց՝ համոզմունք հայտնելով, որ եթե անգամ ՀՀԿ-ն ձայն չհավաքի, միևնույն է, այն մնալու է երկրի կարևորագույն քաղաքական ուժը։
Հարցին՝ արդյոք իր քաղաքական ուժը մասակցելու է դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ պիտի մասնակցի։ Ես ու իմ կուսակցությունը կորոշենք՝ ցուցակում լինելո՞ւ եմ։ ՀՀԿ-ն, իհարկե, Ազգային ժողովում կլինի՝ այն շանսերով ինչով մենք կանք, մեծամասնություն չենք լինի, համենայնդեպս ինչ-որ քանակ կունենանք, և եթե նույնիսկ չունենանք, կրկնում եմ, ՀՀԿ-ն լինելու է երկրի ամենաամուր քաղաքական ուժը»,- ասաց պատգամավորը։
Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ եթե առաջադրվի, մեծաքանակ ձայներ կբերի ինչպես իր ապրած թաղամասից, այնպես էլ ամբողջ հանրապետության տարածքից։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Փաշինյանին չենք ընտրելու. Բաղդասարյան
- Վարչապետի` վաղվա ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին