Աջ ղեկով մեքենաների հարցով ՏԿՏՏ նախարարությունում քննարկում կանցկացվի
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց աջակողմյան ղեկով մեքենաների խնդրից։
«Նախարարությունում վաղը չէ մյուս օրը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկում է անցկացվելու՝ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի ղեկավարությամբ։ Քննարկմանը ներկա կլինեն ինչպես պետական մարմնի ներկյացուցիչներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվ խմբեր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ երեկ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան նամակով դիմել էր վարչապետի պաշտոնակատարին, որով առաջարկում է հրատապ քննարկել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է հրատապ քննարկել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները
- Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ
- Աջ ղեկով մեքենաների խնդրով առաջիկայում կլինի քննարկում
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը
- Նույն գնով ձեռք բերված աջ ղեկով մեքենան ավելի թարմ է, մաքուր և տեխնիկապես նոր. Զեյնալյան
- «Աջ ղեկ» նախաձեռնությունն ընդլայնում է իր պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան