Փաշինյանն այսօր ԱԺ էր եկել հայկական արտադրության հագուստով՝ բացի փողկապից
«Մեր տնտեսությունը հենված է երեք սյուների վրա՝ ավանդական գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և երրորդը, որքան էլ տարօրինակ թվա, խաղային և խաղադրույքային ոլորտն է և այս կառուցվածքը մեզ համար ընդունելի չէ»,- խորհրդարանում նշեց ՀՀ վարչաետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով տնտեսության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հարցին։
Նրա խոսքով՝ իրենք խնդիր են դրել այս կառուցվածքը փոխել։
«Ավանդական գյուղատնտեսությանը պետք է փոխարինի տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, ինչը խնդրում եմ հանկարծ չմեկնաբանվի, թե կապված է սննդի էկոլոգիապես մաքրության հետ։ Խոսքը ոռոգման, հակակարկտային պաշտպանության համակարգի, գյուղմթերքի մթերման համակարգի բաշխման, արտահանման մեխանիզմները ժամանակակից պահանջներին առավել համապատախանեցնելու ու մշակման կուլտուրայի մասին է։ Մյուս սյունը պետք է լինի բարձր տեխնոլոգիական և տեքստիլ արդյունաբերությունը։ Այս անցման ժամանակահատվածում, երբ հինը անկման մեջ է լինելու, նորը դեռ կայացած չէ լինելու, մենք տնտեսական ցուցանիշների որոշակի անկում ենք ունենալու»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանի խոսքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարևոր են նաև նրանով, որ քաղաքական ստաբիլ հեռանկար բացվի, որպեսզի ներդրողները վստահ լինեն։
Նա հիշեցրեց, որ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի ժամանակ խնդիր էի դրել, որ իր ամբողջ հագուստը պետք է լինի հայկական արտադրության. «Այսօր այն ինչ որ դուք տեսնում եք, բացի փողկապից, մնացած ամեն ինչը հայկական է, կոշիկներն ու ժամացույցն էլ։ Սրանով ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Հայաստանի արտադրողներին»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց քաղաքականություն ու տնտեսություն կապից։
«Գործարարի ինչի՞ն ա պետք լինել ԱԺ պատգամավոր, մեկը կարա՞ ինձ բացատրի։ Մենք բոլորի համար ուզում ենք ստեղծել հավասար պայմաններ, ոչ մեկին պատգամավորի կարգավիճակը ոչ մի բան կավելացնի, ոչ մի բան կպակասեցնի։ Հարկային օրենսգիրքը մեր օրակարգում է և ուզում ենք դրա շուրջ հանրային քննարկումներ սկսել, բայց մի օր լինում է հոկտեմբերի 2, մի օր քաղաքական դավադրության մասին ուրիշ ինֆորամացիա։ Մենք չունենք հնարավորություն և քաղաքական կուլմինացիան այնտեղ է, որ մարդկանց այլ գործնական հարցեր են հետաքրքրում։ Մարդկանց հետաքրքրում է՝ հեղափոխությո՞ւն է, թե՞ հակահեղափոխություն։ Այս առումով ես կարևորում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունները և որ նախընտրական քարոզարշավի փուլը նորմալ քաղաքական մթնոլորտում անենք, որովհետև կան ռեֆորմների պատրաստ փաթեթներ, որը մեր կառավարությունը պետք է իրականացնի», - նշեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին