Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել. վարչապետի թեկնածու
«Հինգ ամիս է Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը երկրում չէ, իմ ընկեր Շանթ Հարությունյանը բանտում է, սրանք շատ ցավոտ խնդիրներ են և իրավական լուծում, հավանաբար բարդ է գտնել, բայց անհնարին բան չկա»,- ԱԺ նիստում դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։
Պատգամավորը վարչապետի թեկնածուին առաջարկեց գտնել ճանապարհը՝ արդարացնելու մարդկանց, որոնք քաղաքական հետապնդումների են ենթարկվել։
«Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա։ Մենք ստացել ենք գրություն, որտեղ ինքն ասում է՝ ես դուրս չեմ գա ոչ պայմանական վաղաժամկետ, ոչ համաներումով, ոչ էլ ռեժիմը փոխելով։ Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել՝ դիմակավորված սպեցնազը մտնի ու բանտից հանի դուրս, դռները փակի, որ ինքը նորից ներս չմտնի», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հարությունյանին արդարացնելու մասին պահանջն արդարացի է։
«Նա պահանջում է իրեն արդարացնել։ Իսկ ո՞վ պետք է արդարացնի։ Դատարանը, չէ՞։ Ի՞նչն է խանգարում, որ նրա պաշտպանները համապատասխան հայցով դիմեն դատարան։ Բայց մինչև այժմ չեն դիմել։ Ես հիմա եթե ասեմ՝ գնացեք դիմեք դատարան, ինձ կասեն՝ բա դու, որ էդպես ես ասում, դատարանը կարդարացնի՞։ Հետո կառաջանա խնդիր՝ ես զանգեմ դատավորին, ասեմ՝ արդարացրու։ Եթե ես հիմա զանգեմ, ասեմ արդարացրու, անխուսափելիորեն վաղը զանգելու են ասեմ՝ կալանավորի կամ մի կալանավորի։ Եթե մի անգամ զանգ արվի դատավորին, ապա այդպես կշարունակվի երկար, նաև հետագայում ու հետո կպարզվի, որ ոչ մի դատավոր առանց քեզ վճիռ չի կայացնում։
Ես դատավորներին բան չեմ ասելու։ Այո, կան հարցեր, որոնց քաղաքական լուծում պետք է տրվի, այժմ էլ համաներման նախագիծ է ներկայացվել ու նման հարցերը պետք է քաղաքական մակարդակում քննարկվեն և իրավաբանորեն ճիշտ լինեն», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հարակից հրապարակումներ`
- Շանթ Հարությունյան. Եթե Փաշինյանը չի միջամտել, էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ի գործը բացեցին
- Շանթ Հարությունյան. Փաշինյանը նուրբ մանիպուլյացիայի է դիմում
- Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
- Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի քաղաքական հայտարարությամբ
- «Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին»
- Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան