«Տիտանիկ II»-ը կկրկնի խորտակված նավի երթուղին
Blue Star Line ընկերությունը զբաղվում է 1912 թվականին խորտակված «Տիտանիկ» նավի վերաստեղծմամբ և մտադիր են նավը դուրս բերել նավարկության 2022 թվականին։ Գազետա.ռու կայքը, հղում անելով CBS-ին, գրում է, որ «Տիտանիկ II» կարժենա 500 միլիոն դոլար և կարող է տեղափոխել 3,3 հազար մարդ։
Ընկերության ղեկավարի խոսքով, նավը կկրկնի 1912 թվականին նավի երթուղին՝ Սաութհեմպթոնից կհասնի Նյու Յորք։ Նավում կլինեն բավարար թվով փրկարարական նավակներ, վերազինված կլինի ժամանակակից ռադարներով և նավիգացիոն համակարգերով։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան