Բրիտանական դպրոցում աշակերտներին պատժում են իրար հետ խոսելու համար
Բիրմինհեմի Նայնսթայլզ ակադեմիայի ղեկավարությունը, որտեղ սովորում են 11-17 տարեկան երեխաներ, սկսել է վարել այսպես կոչված «լուռ միջանցքների քաղաքականություն»: rg.ru կայքը, հղում անելով The Daily Mail-ին, գրում է, որ աշակերտներին արգելված է խոսել միմյանց հետ շենքում քայլելիս և դասերի ժամանակ:
«Ակադեմիայի բոլոր սաները պարտավոր են ժամանակն անցկացնել լռության մեջ, այդ թվում դասերի ժամանակ, կաբինետներում և որպես ճաշի ու ընդմիջման վայր հատկացված հասարակական վայրերում»,- ասված է շրջաբերականի մեջ, որն ուղարկվել է ծնողներին: Շփումը կարող է տեղի ունենալ միայն դրա համար հատուկ առանձնացված հատվածներում, որոնք նման են ծխելու սրահների:
Նրանց, ում տեսնում են խոսելիս, պատժում են՝ 20 րոպե պետք է կանգնեն դասարանի առաջ: Այս որոշումը լուրջ վրդովմունք է առաջացրել ոչ միայն աշակերտների ու ծնողների, այլև հասարակական գործիչների շրջանում: Նրանք այս ամենը համեմատել են Հյուսիսային Կորեայում կիրառվող մեթոդների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները