Ալիևի ու ռոբոտ Սոֆիայի երկխոսությունը դարձել է ծաղրի թեմա
Աշխարհում ամենակատարյալ ռոբոտ Սոֆիան նախօրեին Ադրբեջանում էր ու կարճ, բայց անհարմար զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ համացանցում դառնալով ծաղրի թեմա։
Հանդիպելով Ալիևին՝ Սոֆիան ասում է. «Պարոն նախագահ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես երեկ եմ Ադրբեջան ժամանել ու այն ինձ հիացրել է։ Ես տեսա Բաքվի յուրօրինակ ճարտարապետական ոճը, ժամանակակից շինություններն ու այլ տեխնոլոգիական նվաճումները»։
Այս ողջույնին ի պատասխան Ալիևն ասում է.«Չնաած ձեր զբաղված օրակարգին՝ դուք այցելել եք Ադրբեջան ու այն մեզ շատ հաճելի է։ Մենք այսօր միասին բացում ենք ASAN կենտրոնը։ Սա ևս նորարարություն է ու արտացոլում է մեր կարողությունները և մենք մտադիր ենք կառուցել մեր ժամանակակից երկիրը»։
Ինչպես գրում է eurasianet-ը, չնայած Սոֆիան այս տարի արդեն եղել է նաև Հայաստանում ու Վրաստանում, բայց սա կարծեք թե նրա առաջին զրույցն էր տարածաշրջանի պետության ղեկավարի հետ։
Այս զրույցը ադրբեջանցիների շրջանում ու համացանցում դարձել է ծաղրի թեմա։ Օգտատերերից մեկը գրել է, որ «խեղճ ռոբոտը գիտե, որ Ադրբեջանում գոյատևելու միակ միջոցը գովասանքն է»։ Մեկ այլ օգտատեր գրել է «մենք չպետք է զարմանանք, ադրբեջանցիների 80 տոկոսը նման է ռոբոտի. անում են այն, ինչ իրենց ասում են»։
Զրույցի վերջում Ալիևը Սոֆիային ասում է «դուք շատ խելացի եք ու գեղեցիկ», ինչին ի պատասխան Սոֆիան ժպտում է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սոֆիա ռոբոտին
- Սոֆիա Ռոբոտը Հայաստանում է․ «Ափսոս չի կարող համտեսել հայկական կոնյակն ու խոհանոցը»
- Սոֆիա ռոբոտը շփոթվել է Նազարբաևի մասին հարցին պատասխանելիս
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան