Քաղաքական 10:46 24/10/2018 Տարածաշրջան

Էրդողանի հետ կապված մեկ այլ խոշոր կոռուպցիոն սկանդալ՝ այս անգամ Միացյալ Նահանգներում

Ոչ մի շաբաթ չի անցնում առանց ևս մեկ խոշոր սկանդալի բացահայտման Ադրբեջանում կամ Թուրքիայում: Վերջին նման սկանդալը բացահայտվել է Ստոկհոլմի Ազատության կենտրոնի հոդվածում, թուրք վտարանդի գրող Աբդուլլահ Բոզքուրտի գրած՝ «Յուտա նահանգի գործը ավելի շատ կեղտ է բացահայտում Թուրքիայի Էրդողանի վրա» վերնագրով:

Հոդվածում ցույց է տրված, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոռումպացված ճյուղավորումները հասնում են մինչև Միացյալ Նահանգներ, ինչն այս սկանդալը բացառիկ հետաքրքրության առարկա է դարձնում հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերի համար, կապված նրա ռուսական հետաքննության և «միջազգային կազմակերպված հանցավորության ցանցի» հետ, ըստ Բոզքուրտի:

«Յուտայ նահանգի դաշնային մեծ ժյուրին վերադարձրել է 2018 թ. օգոստոսի 1-ին կնքված մեղադրական եզրակացությունը, Էրդողանին անվանելով օտարերկրյա պետության առաջնորդ, որը Կալիֆորնիայում և Յուտայում հանդիպել է կասկածելի գործարարների հետ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ դա խոշոր փողերի լվացման և հարկերի խարդախության դեպք է», հաղորդում է Բոզքուրտը:

2018 թ. օգոստոսի 24-ին հրապարակված մեղադրական եզրակացությունը ամբաստանում է, որ «Washakie Renewable Energy (WRE) ընկերության գործադիր տնօրեն Ջեյկոբ Օրթել Քինգսթոնը և ֆինանսական տնօրեն Իսայահ Քինգսթոնը, հարկային վարկերի համար կեղծ պահանջ ներկայացնելով,  ձեռք են բերել ավելի քան 511 միլիոն դոլար վերականգնվող վառելիքի հարկային վարկեր, որոնք նախատեսված էին ԱՄՆ-ում օգտագործվող և արտադրված վերականգնվող վառելիքի քանակի ավելացման համար։ Կալիֆորնիայի NOIL Energy Group-ի վառելիքային ընկերության սեփականատեր Լև Ասլան Դերմենը (Լևոն Թերմենջյան), որը կապեր ունի անդրազգային հանցավոր ձեռնարկության հետ, նույնպես համարվում է գործընկեր այս մեծ սխեմայում: 2010-ից մինչև 2016 թվականը նրանք փաստաթղթեր են կեղծել և ապրանքներ շրջանառել ԱՄՆ-ում, ինչպես նաև արտերկրում, որպեսզի ցույց տան, որ իրենք ներգրավված են իրական առևտրի մեջ՝ հարկային վարկերի հավակնելու համար», գրել է Բոզքուրտը։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Ջեյկոբ Օրթել Քինգսթոնը ձերբակալվել է 2018 թ. օգոստոսի 23-ին, Սոլթ Լեյք Սիթի քաղաքի միջազգային օդնավակայան ուղևորվելու ճանապարհին, երբ պատրաստվում էր մեկնել Թուրքիա զգուշացված լինելուց հետո։ Բոզքուրտը հաղորդում է. «Քինգսթոններն արդեն ձեռք էին բերել շքեղ առանձնատուն Թուրքիայի ծովափնյա քաղաքում՝ ըստ WRE հաշվից Թերմենջյանի հաշվին Թուրքիայի «Գարանտի» բանկ 2014 թ. մարտի 5-ի փոխանցման։ Մեղադրական եզրակացության մեջ ավելի շատ փոխանցումներ էին թվարկված դեպի Թուրքիա։ Ջեյկոբ Քինգսթոն, որը հաճախ էր ճամփորդում Թուրքիա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Էրդողանին հանդիպելու համար, թուրքական օդանավակայանում սովորաբար դիմավորում էին որպես հույժ կարևոր անձնավորության, ուղեկցում ոստիկանության պահակախմբով և նա նույնիսկ իր անձնագիրը չէր օգտագործում Թուրքիա մտնելու համար՝ ըստ վկայի ցուցմունքի ԱՄՆ մեղադրականում»։

Ջեյկոբ Քինգսթոնը առաջին անգամ Էրդողանի հետ հանդիպել է Նյու Յորքում, 2017 թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահը ժամանել էր ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար։ Այս հանդիպումը տեղի է ունեցել «այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ստուգայց է կատարել Քինգսթոն խմբի օբյեկտներում 2016 թ. փետրվարի 10-ին և վառելիքի հարկի խարդախության բացահայտումներն արդեն հայտնվել էին Յուտայի թերթերի վերնագրերում»՝ըստ  Բոզքուրտի։

«Նոյեմբերի սկզբին Ջեյկոբը մեկնել է Թուրքիա մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու  համար Անկարայում և Ստամբուլում։ Նա վարձել է SBK Holding ընկերության նախագահ Սեզգին Բարան Կորկմազին, որպես գլխավոր  կապող օղակ Թուրքիայում, այն ժամանակ, երբ նա ուներ առանձին ներդրումային և ակտիվների կառավարման ընկերություն՝ Mega Varlık Yönetim A.Ş.-ը, որը հիմնադրվել էր 450 միլիոն դոլար սեփական կապիտալով Թուրքիայում», գրել է Բոզքուրտը։

«Թերմենջյանը նաև ունի SBK Holdings USA անվամբ ընկերություն, որը Կորկմազի SBK Holding ընկերության քույր ընկերությունն է Թուրքիայում։ Կորկմազը թուրքական մամուլին ասել է, որ WRE-ի հետ նրա համագործակցությունը հանգեցրել է 1 միլիարդ դոլարի ներդրման և շնորհակալություն է հայտնել Էրդողանին` անձնական աջակցության համար գործարքներում։ Թուրքիայի կառավարության ներդրումային աջակցության և խթանման գործակալության (ISPAT) 2016 թ. սեպտեմբերի 9-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ WRE-ն, Noil Energy Group-ը և SBK Holding ընկերությունը զգալի ներդրումներ են կատարել Թուրքիայում և նախատեսել են անել ավելին: SBK Holding-ի հետ գործընկերությունը սկսվել է 2013-ին՝ Noil Energy-ի կողմից անշարժ գույքի ներդրումների առաջին խմբաքանակով։ Շինարարական և անշարժ գույքի բիզնեսը ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների հիմնական աղբյուրն է Էրդողանի միլիարդավոր դոլարների հասնող վիթխարի հարստության համար։ Ընդհանուր ներդրումը հասել է 500 միլիոն դոլարի, և ևս կես միլիոն դոլար, որ հատկացվել է Բիզնեսի խոշորացման հիմնադրամին Թուրքիայում գործունեության համար: Եռյակը ներդրումներ է արել բոլոր տեսակի ոլորտներում, այդ թվում՝ դեղագործական, ավտոմոբիլային, քիմիական, տեխնոլոգիական, ապակու և սննդի», հաղորդում է Բոզքուրտը։

«SBK Holding-ը Էրդողանի քաղաքական աջակցությամբ և պաշտպանությամբ ընդլայնել է իր գործունեությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսների, էներգետիկայի, անշարժ գույքի, պաշտպանության, հանքարդյունաբերության, արդյունաբերության, զբոսաշրջության, տեխնոլոգիայի և լոգիստիկայի։ Ընկերությունը հիմնականում ակտիվ գործունեություն է ծավալում ֆինանսների ոլորտում՝ ներդրումային բանկերի, ակտիվների կառավարման և հումքի ֆինանսավորման միջոցով: Այն նաև էական շահագրգռվածություն ունի էներգետիկ հատվածում, որը տարածվում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի շուկաներում: Էրդողանին ընդհանրապես չէր անհանգստացրել այն փաստը, որ Թերմենջյանն արդեն ներգրավված էր Անվտանգության դեպարտամենտի կողմից իրականացվող խոշոր հետաքննության մեջ փողերի լվացման, հարկերից խուսափելու և գողացված բենզինի համար։ Էդգար Սարգսյանը, որը ԱՄՆ SBK Holdings-ի նախկին նախագահն ու փաստաբանն էր, 2017 թ. հուլիսի 14-ին դատարան ներկայացրած հայցում նշել է, որ ռուս [հայ] Թերմենջյանը հանցավոր կազմակերպության ղեկավարն է։ Տեղին է հիշեցնել, որ նա 1993 թ. ձերբակալվել էր գազի հարկերի խարդախության համար ԱՄՆ-ում, որտեղ ռուսական մաֆիան 80-90-ականներին ակտիվորեն ներգրավված էր նման խարդախության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև անցյալում հարկային կեղծարարության և զինված հարձակման համար, իսկ 2013-ին նա դատապարտվել է ծեծկռտուքի համար», հաղորդում է Բոզքուրտը։

Հետաքրքիր է, որ «Կորկմազը, կարծես թե հիմնական օղակն է, որ Քինգսթոններին և Թերմենջյանին  կապում է Էրդողանի մտերիմ Էքիմ Ալփթեքինի հետ, որի Inovo BV հոլանդական կեղծ ընկերությունը վարձել է նախկին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ֆլինի Flynn Intel Group-ը՝ զրպարտչության քարոզարշավ անցկացնելու և ԱՄՆ-ում գործող հոգևորական, մահմեդական մտավորական Ֆեթհուլլա Գյուլենին զրպարտելու համար, որը հայտնի է որպես Էրդողանի վարչակարգի հիմնական քննադատող։ Ֆլինը վարձել է ԿՀՎ (CIA)-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսիին, 2016 թ. օգոստոսին, Կալիֆորնիայում Կորկմազի և Ալփթեքինի հետ հանդիպման ժամանակ՝ Գյուլենի դեմ աշխատանքներ տանելու համար։ 2016 թ. սեպտեմբերի 20-ին, Նյու Յորքում Վուլսին և նրա կինը հանդիպել են Կորկմազի և Ալփթեքինի հետ և քննարկել այդ առաջարկը։ 2016 թ. սեպտեմբերի 19-ին Ֆլինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի և Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի հետ, որը նախարար է նրա կաբինետում՝ քննարկելու մեկ այլ առաջարկ Գյուլենի առևանգման և նրան ամերիկյան հողից Թուրքիա տեղափոխելու։ Երկու ամիս անց, 2016 թ. նոյեմբերի 8-ին, Ֆլինը հրապարակեց մի վատ գրված, նվաստացնող խմբագրական Գյուլենի մասին The Hill լուրերի կայքում, որը շատերը կասկածում են, որ գրվել է ոչ թե Ֆլինի, այլ թուրք գործակալների կողմից։ Հետագայում Ֆլինն ընդունեց կեղծ հայտարարություններ անելու փաստը, այդ թվում նաև այն, որ թուրքական կառավարության պաշտոնյաները վերահսկել և ղեկավարել են նրա աշխատանքը: Նա նաև խեղաթյուրել է իր լոբբինգը Էրդողանի կառավարության անունից և ստել The Hill-ում հրապարակված խմբագրականի մասին», գրել է Բոզքուրտը։

2017 թ. մայիսին Մյուլլերի խմբին հարցազրույց տալուց հետո Ալփթեքինը փախել է Թուրքիա և խուսափել է դատարան կանչվելուց, երբ հետագայում ծանուցագիր է ուղարկվել նրան, երբ քննիչները եզրակացրել են, որ նա ստել է իրենց։ Կորկմազին հանձնարարվել է նաև վկայություն տալ դաշնային մեծ ժյուրիի առջև Վաշինգտոնում 2017 թ. սեպտեմբերի 22-ին, դաշնային քրեական օրենքների հնարավոր խախտումների՝ ներառյալ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» (FARA) համար։ Նա չի ներկայացել դատարան։ «Հավանաբար, 450 հազար դոլար գումարը, որը Ալփթեքինի հոլանդական կեղծ ընկերությունը վճարել էր Ֆլինին, իրականում փոխանցվել է Կորկմազից։ Յուտայի մեղադրական եզրակացությունը բացահայտել է, որ Թերմենջյանը փախել է Թուրքիա 2017 թ. օգոստոսին, այն օրը, երբ խուզարկության թույլտվություն էր տրվել նրա տանն ու գրասենյակներում», հայտնել է Բոզքուրտը։

«Եթե Թուրքիայում անկախ դատական համակարգ լիներ, ապա այս մասին առաջին հերթին և նախևառաջ պետք է հանդես գար թուրքական քրեական արդարադատության համակարգը, և Էրդողանը ստիպված կլիներ խայտառակ ձևով առնվազն պաշտոնաթող լինել։ Ամենայն հավանականությամբ, նա և նրա ավազակները կհայտնվեին բանտում տասնյակ թուրքական օրենքներ խախտելու համար։ Սակայն դա այլևս հնարավոր չէ, քանի որ կոռումպացված թուրք նախագահը խեղաթյուրել է դատական համակարգը, վերացրել անկախ լրատվամիջոցները և կասեցրել օրենքի գերակայությունը 2013 թ. դեկտեմբերին կայացած խոշոր կաշառքի հետաքննությունից հետո, որը բացահայտել էր նրա կոռուպցիոն փորձերը, որոնցում ներգրավված էին Իրանի և Սաուդյան Արաբիայի մեծ գործարարներ։ Այժմ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների դատական գործողությունները Էրդողանի հանցագործությունների նկատմամբ, որոնք տարածվել են ընդհուպ մինչև ամերիկա: Այս անգամ նա չի ունենա քաղաքական լծակ դրամական միջոցներով կանխելու կամ կոծկելու իրեն առնչվող դատական գործերը։ Մինչ այդ նա  անհաջող փորձ էր արել Հաքան Աթիլլայի գործով Նյու Յորքում, և նրան, հավանաբար, նույն ճակատագիրն է սպասվում Յուտայի գործով», եզրափակել է Բոզքուրտը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}