Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա
Beeline-ն իրականացնում է ակցիա, որի շրջանակում Huawei Y6 Prime սմարթֆոնները վաճառվում են կապի ծառայությունների հետ միասին։
Ընկերության փոխանցմամբ, ձեռք բերելով կանխավճարային «Սմարթ 2500+» փաթեթին միացված սմարթֆոն, բաժանորդը կստանա 25 ԳԲ շարժական ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում։ Օգտվել առաջարկից հնարավոր է վարկով՝ ամսական վճարելով 3500 դրամ, կամ միանվագ վճարելով 84 000 դրամ։ Վարկը ձևակերպվում է 24 ամսով։ Ակցիան գործում է մինչև 2018 թ-ի նոյեմբերի 20-ը։
«Ձեռք բերելով սմարթֆոն Beeline-ում, մեր հաճախորդները միանալու են բջջային կապի հատուկ սակագնին, ինչպես նաև ստանալու են շարժական ինտերնետի մեծ ծավալ։ Մեծ հնարավորություններ ունեցող սմարթֆոնի և Beeline-ի որակյալ 4G և 3G ինտերնետ կապի շնորհիվ մեր հաճախորդների համար բջջային կապի բոլոր ծառայություններից օգտվելը կլինի առավել հարմար և շահավետ»,-նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Huawei Y6 Prime սմարթֆոնի էկրանը 5,7 դյույմ է, այն ունի IPS մատրիցա և աշխատում է Android 8.0 համակարգի հիման վրա։ Մարտկոցի ծավալը 3000 մԱժ է, դա թույլ է տալիս լիցքավորումից հետո հեռախոսն ակտիվորեն օգտագործել շուրջ 24 ժամ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները շնորհավորել են Երևանի 2800-ամյակը
- Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
- Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
- Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան