Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նշեց, որ այցի վերաբերյալ մանրամասների մասին կտեղեկացնեն:
Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա հանդիպելու է երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ:
«Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,- նշեց նա՝ հավելելով, որ սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում:
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն Բոլտոնի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև երկխոսության վերականգնման մասին
- Բոլթոնի այցով կարող ենք ուղիղ կապ հաստատել Սպիտակ տան հետ. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան