ԱԱԾ-ն չի հրապարակում՝ թե որ պատգամավորի մասին է խոսքը
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորներից մեկին կալանավորելու մասին հայտարարությունից հետո Panorama.am-ն ԱԱԾ-ից փորձեց ճշտել, թե ում մասին է խոսքը։
«Ես նման ինֆորմացիա չունեմ, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի պատգամավորը կապված է «երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքի» հետ։
«Այն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանի ենք սպասում։ Որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ Դա կաշառքի գործ է»,-ասաց նա։