Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
Այսօր Բաքվում պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, որի կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի։ Այսօր այս մասին ասել է Բաքվում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, հայտնում է Տասս-ը։
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի մանրամասնորեն ծանոթանամ հարցին։ ԱՄՆ-ը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հանդես է գալիս այս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,-հայտարարել է Բոլտոնը։
Բոլտոնը նշել է, որ Ղարաբաղի հարցը քննարկել է Իլհամ Ալիևի հետ, ով իր հետ կիսվել է հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետներով։ Բոլտոնը նշել է, որ վաղը լինելու է Երևանում, որտեղ պատրաստվում է հստակեցնել Հայաստանի ղեկավարության տեսակետները հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Նշենք, որ Բոլոնի այցը տարածաշրջանային է․ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան։ Թվիթերի իր էջում Ջոն Բոլտոնը այցի և ունենալիք հանդիպումների նպատակ էր նշել «անվտանգությանն առնչվող մի շարք հարցերում ամերիկյան շահերի առաջմղումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան