Հայաստանի և Ադրբեջանի միջև աստեղծված օպերատիվ կապն իսկապես գործող է. Աննա Նաղդալյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը:
Հարցին, թե արդյոք երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի վիրավորվելու դեպքի հետ կապված կիրառվել է օպերատիվ կապը, ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար. դա իսկապես գործող կապ է»:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին