Քաղաքական 10:35 24/10/2018 Հայաստան

Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան

Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պաշտոնապես ներկայացրեց վարչապետի ընտրություններում առաջադրված իրենց թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին։

«Այս ամենն արվում է, որպեսզի ապահովվի Սահմանդրությամբ պահանջվող ընթացակարգը։ Թեկնածուի գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այն բոլորին քաջ ծանոթ է», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Լենա Նազարյանը։

Այնուհետև ելույթ ունեցավ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա իմ առաջադրումը, որպես վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ, և ես առաջադրվել եմ ոչ թե ընտրվելու, այլ՝ չընտրվելու համար, հետևաբար, այսօր ԱԺ-ն չպետք է քվեարկի իմ օգտին։ Առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ որևէ  շահարկումների հնարավորություն չթողնելն է, դրա համար իրավական սողանցքները բացառելն է։ Միանշանակ է ու աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է դառնան ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության վերջնական հաղթանակը», - իր ելույթի սկզբում հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր ներկայացնելու է վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։

Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե այս ամիսների ընթացքում ինչ էր Հայաստանում տեղի ունեցածը, հեղափոխությու՞ն, թե պարզապես իշխանափոխություն։

«Ինձ հանար միանշանակ է և աներկբա, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, քանի որ տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն։ Այս թեման հրատապ է այնքանով, որ կան քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, ովքեր հայտարարում են և պնդում, թե Հայաստանում ընդամենն իշխանափոխություն է տեղի ունեցել, և ոչ թե հեղափոխություն։ Ճշմարտությունն իրականում հակառակն է, Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել, համենայն դեպս, ամբողջական իշխանափոխություն»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո, Հայաստանում տասնյակ քրեական գործեր են հարուցվել չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով. «Ես տվյալ պահին նկատի չունեմ այն գործերը, որոնք հարուցվել են ապրիլ-մայիսից առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ես խոսում եմ այն արարքների մասին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո, իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո։ Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարող է 2018 թվականի ապրիլ-մայիսից հետո որևէ պաշտոնյայի մտքով անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել, ընդ որում հեղափոխությունից ամիսներ, նույնիսկ օրեր անց։ Պատկերացնու՞մ եք, հեղափոխությունից 15-20 օր անց կա պաշտոնյա, որ կաշառք է վերցնում։ Պատասխանը մեկն է՝ կոնկրետ այս դահլիճից, և նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից   հին համակարգին ազդակներ են փոխանցվել և փոխանցվում, թե այս ամենն ընդամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, թե այս ամենը շուտով հետ է պտտվելու և հին համակարգը վերադառնալու է»։

Նրա խոսքով՝ այս ամենն արվում է՝ գործող կառավարության համար խոչընդոտներ ստեղծելու, և սպասել հարմար պահի՝ ռևանշի հասնելու համար, ընդ որում, մինչև երեկ, նման փորձեր եղել են։

«Առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը սակայն ձախողվեց, հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ և հուժկու մերժման պատճառով։ Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հետ կապված։ Ռևանշի հասնելու երրորդ քայլը այս երկուշաբթի օրը ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց և տապալեց ԸՕ-ում առաջադրվող փոփոխությունները։ Սա արվում էր նրա համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող ուժերի և անձանց շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռևանշի: Իսկ պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ», -ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքի գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և մարդկանց մի որոշակի հատվածի, հին մշակույթի և արժեքների տրամաբանությամբ ուղղորդել որոշակի քվեարկության. «Հանրապետականները հույս ունեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաջողվի գործարկել կապանյան մոդելը»։

Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն, նա ասաց, որ մարզում արդեն նշած խնդիրները կարող է լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, կառավարման հին համակարգի բոլոր մանրամասներին ու նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա չեզոքացնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական և քրեական էլիտայի ազդեցությունը։

«Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի է հանես»,- ասաց վարչապետի թեկնածուն։

Անդրադառնալով Կապանի քաղաքապետի ընտրություններին, որի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը չէր հաղթել, Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ընդունել են այդ ընտրությունների արդյունքները։ Իսկ այդ արդյունքներն իրենք ընդունել են, քանի որ իրենց նպատակն է ժողովրդի իշխանության հաստատումը։

«Սակայն Կապանում ընտրությունների արդյունքների վրա անառողջ ազդեցություն են ունեցել քաղաքական ու տնտեսական էլիտան, որի պատճառն այն է, որ այնտեղ հեղափոխությունը ոչ բոլորին է հասել»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը խոսեց նաև նոր պաշտոններ ստացողներից՝ նշելով. «Իսկ ո՞վ է ասում, որ նրանք, ովքեր նոր են միայն պաշտոն ստանձնում, հրեշտակներ են։ Այս ընթացքում անտանելի հիասթափություններ ու սթրեսներ եմ ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր, հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքայինը, մի շաբաթվա, մի ամսվա մեջ քանդուքար են եղել։ Ես չեմ կարող այս մասին չասել, որովհետև դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ, անազնիվ կլինի առաջին հերթին մեր առաջ։ Մենք իրավունք չունենք որևէ ընկերական, ազգակցական, ընտանեկան կապ ավելի բարձր գնահատել, քան այն արժեքները, որ ստեղծել ենք, դա կլինի ուղիղ դավաճանություն՝ պետության ու ժողովրդի նկատմամբ»։

















Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}