Փաշինյան. Պատգամավորներից մեկը կալանավորվելու է
«Ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա քրեական գործ։
«Այն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանի ենք սպասում։ Որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ Դա կաշառքի գործ է»,-ասաց Փաշինյանը։
Նա դժգոհեց, երեք ամիս է պատասխան թուղթը չեն ստանում, այն կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ։
«Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ չգիտեմ այդ երկրի հետ որոշ կապեր կան։ Ձգում են, ամեն օր՝ էսօր-էգուց, էսօր-էգուց, էսօր-էգուց։ Լավ կարելի է մի շաբաթ, մի ամիս էլ, բայց էդ պատգամավորը կալանավորվելու է։ Եվ դա լինելու է երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,-ասաց վարչապետի թեկնածուն։
Փաշինյանը նշեց՝ պետք չի, որ ամեն օր նույն հայտարարություններն անի, բացառվում է, որ իր սկզբունքներից 1 մմ շեղում տա։
«Ասենք, երկու օր առաջ ձերբակալվում է հարկային տեսչության պետի տեղակալ մեկ մլն դրամ կաշառք վերցնելու համար։ Դուք բացատրեք, ո՞վ է էդ մարդը, որ էսօրվա Հայաստանում կաշառք է տալիս ու վերցնում, ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ է տեղադրված նրա գանգատուփի մեջ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին