Հռոմի պապը պոպուլիստներին համամատել է Հիտլերի հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պապուլիստներին համեմատել է Հիտլերի հետ ու ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեղավորը «ատելության սերմանումն էր»։
Daily Mail-ը գրում է, որ 81-ամյա պապը Հռոմում ավագ սերնդի իմաստության վերաբերյալ գրքի հրատարակությանը նվիրված միջոցառմանը հավաքված բազմությանն ասել է, որ նացիստական Գերմանիան իշխանության հասավ պոպուլիզմի միջոցով։
Ըստ պապի, այժմ մեծ ջանքեր են անհրաժեշտ երիտասարդներին ուսուցանելու Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասին, որպեսզի «նրանք չկրկնեն նույն սխալն ու իմանան ինչպես է պոպուլիզմը տարածվում»։
«Կարևոր է, որ երիտասարդ սերունդն իմանա, թե ինչպես է պոպուլիզմը ծնվում։ Ես մտածում եմ Հիտլերի մասին, ով խոստացել էր Գերմանիայի զարգացում։ Հասկանանք, թե ինչպես է պոպուլիզմը ծնվում. ատելություն տարածելով։ Դուք չեք կարող ապրել՝ ատելություն սերմանելով»,-ասել է Ֆրանցիսկոս պապը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան