Ռուբեն Մելիքյան. Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը
«Վարչապետի պաշտոնին Նիկոլ Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը համարում եմ նորարար-փորձարարական արվեստի դրսևորում»,-նման կարծիք է հայտնել փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է՝ Սահմանադրությունը իրավունքի մասին է, իսկ իրավունքը՝ ողջամտության ու տրամաբանության։
«Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը՝ ի հակակշիռ իմաստային մոտեցման։ Դա վատ ուղերձ է, քանի որ մտավախություն է ստեղծում առ այն, որ նույն մարդիկ նույն իրավամտածողությունը կդրսևորեն նաև շատ ավելի կարևոր՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում։
Դա վատ ուղերձ է նաև հայ ժողովրդի լայն զանգվածներին՝ չխորշելու ամենայն ֆիկտիվից ու արհեստականից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված է նաև վարչապետի ընտրության հարցը։ «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ ընտրելու հարցը վաղվա՝ հերթական նիստի օրակարգում է
- Մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն ասեն` մի՞ ընտրեք. Արմեն Ռուստամյան