Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները չեն կարող կիրառվել ռազմական նպատակներով. Աննա Նաղդալյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե
Իտալիան զենք է վաճառում Ադրբեջանին, նշեց՝ որևէ վստահելի աղբյուրի կողմից այդ տեղեկությունը չի հաստատվել:
«Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք նպաստելու են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին կամ անկայունության հաստատմանը»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու տեղեկություններին, մամուլի խոսնակը պատասխանեց. «Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման նպատակով: Դրանք չեն կարող կիրառվել ռազմական նպատակներով»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի. Շարմազանով
- Ամերկյան կողմն, ըստ էության, ուղղաթիռների վաճառքի հարցում որևէ մեղք չունի. Սուրեն Սարգսյան
- Ադրբեջանին ամերիկյան ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասին Արփինե Հովհաննիսյանի նամակը հասել է
- Արփինե Հովհաննիսյանը նամակով է դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված
- ՊՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու տեղեկությունը. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Պետական մարմինները պետք է պարզեն ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին