«Լույս»-ի անդամը քաղաքապետին կոչ է անում լուծարել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը
Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։ Այս մասին նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակում։
«Վերջին երկու տարում «Սանիթեք» ընկերությունը տապալել է Երևան քաղաքում աղբահանության և սանմաքրման աշխատանքները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնցից բխող բոլոր խնդիրները գտնվել են բացառապես ընկերության լուծման տիրույթում։ Այսօր կարող ենք փաստել, որ «Սանիթեք» ընկերությունը սպառել է իր կառավարչական, տեխնիկական և սոցիալական պատասխանատվության բոլոր կարողությունները Երևան մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման կանոնավոր և արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։ «Սանիթեք»-ի կողմից տրված որևէ խոստում և վերջինիս հետ որևէ բանակցություն այսուհետ զրկված է մեր և հանրային վստահությունից։
Երևանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է հետևալը. «Վերանայել Երևանի փողոցների մաքրման, աղբահանության և ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Դիտարկել բաց և թափանցիկ մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը»։ Պետք է նշեմ, որ երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության մասին դրույթը առկա էր նաև «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրում և այս հարցում Երևանի ավագանու երկու՝ «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների՝ խնդրի լուծման տարբերակը և նպատակը համընկնում են։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ հրատապ կերպով Երևան քաղաքի արևելյան հատվածի աղբահանության և սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ պայմանագիրը լուծարելու, նոր, բաց, թափանցիկ մրցույթ հայտարարելու և ծառայությունների մատուցման երկրորդ օպերատոր ներգրավելու համար»,-մասնավորապես նշել է Ա. Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք
- «Սանիթեք»-ը կոչով դիմել է երևանցիներին ու Երևանի հյուրերին
- «Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաները արդեն Հայաստանում են
- «Սանիթեք». Ակտիվներն ու գույքը պատկանում են միայն ու բացառապես ընկերությանը
- «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվեց աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- «Փաստ». Աղբահանության համար պատասխանատու «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան