Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Փաշինյանին չենք ընտրելու. Բաղդասարյան
«Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ պատգամավորն ասաց. «Քանի որ այն ձևական բնույթ է կրում, չէր կարող ծրագրային լինել»:
Խոսելով Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին, որ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, ՀՀԿ-ն ընտրվելու նվազ հնարավորություններ ունի, պատգամավորը նշեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»:
Դիտարկմանը, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում, նա հարցով պատասխանեց. «Ես խնդրում եմ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին