Ֆիջիում թիկնապահները Մեգան Մարքլին դուրս են հանել շուկայից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլն Ֆիջի մայրաքաղաք Սուվա այցի ժամանակ գնացել է շուկա, որը բավականին մարդաշատ էր։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թիկնապահները նրան շուկայից դուրս են հանել։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Page Six-ին, գրում է, որ շուկայում մարդկանց բազմություն էր հավաքվել, մարդիկ հավաքվել էին շուկային մոտ փողոցներում՝ Մարքլին տեսնելու համար։ Բայց ութ րոպե անց թիկնապահները բրիտանական արքայազնի կնոջը դուրս են հանել փակ և համեմատաբար մութ շուկայից։
Մեգան Մարքլը հասցրել էր զրուցել վաճառականներից մեկի հետ և կարճ ողջունել մյուսներին։
Քենսինգտոնյան պալատից հայտնել են, որ նրա այցելությունն ընդհատվել էր «ամբոխի հսկողության» հետ կապված խնդրիների պատճառով։
Շուկայում հավաքածներից շատերն ասել էին, որ հիասթափված են, որ չեն կարողացել տեսնել Մեգան Մարքլին, չնայած մի քանի ժամ հերթ էին կանգնած եղել։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլն ու Հարրին արդեն ընտրել են իրենց երեխայի դայակին՝ Ջորջ և Ամալ Քլունիների խորհրդով
- Ավստրալիայում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին անակնկալ նվերներ են ստացել
- Մեգան Մարքլը հրաժարվել է բաց թողնել անցյալը
- Մեգան Մարքլը խախտել է թագավորական արարողակարգը՝ փակելով մեքենայի դուռը
- Պատրաստում ենք դքսուհու հետ. Մեգան Մարքլը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը
- Մեգան Մարքլը խախտել է կարգն ու բաց հագուստ կրել
- Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կներկայացվի ցուցահանդեսում
- Արքայազն Հարրին գովել է Մեգան Մարքլի դիմահարդարումը
- Մեգան Մարքլին քննադատել են՝ Հարիին նիհարել ստիպելու համար
- Ինչերից է զրկվել Մեգան Մարքլը տիտղոսի ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին