Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան
«Հունիսին, վերջին տարիների համեմատ, աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11%, և բնականաբար հետաքրքիր էր՝ այս ինչ է եղել, որ այսպես թռել է մեր տնտեսությունը, չենք կարողանում հետևից հասնել»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Իվետա Տոնոյանի հարցին։
Փաշինյանը պարզաբանեց, որ այս ընթացքում եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն. «Եվ մենք գնացել ենք բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել և արձանագրել ենք 11% տնտեսական աճ: Մենք այս ե՞նք ուզում:
Հաջորդը, ինչ է տեղի ունենում: Բնապահպանական տեսչությունը ստուգում է Ալավերդիի պղնձաձուլարանը և պարզում է, որ արտանետումները 20 անգամ գերազանցում են: Եվ մենք ասում ենք, ժողովուրդ ջան, չի լինի այսպես: Եկեք աշխատենք, որովհետև աշխատատեղը կարևոր է, մենք ուզում ենք, որ աշխատի այդ գործարանը, բայց մարդկանց վիճակագրություն կա՝ քաղցկեղ և այլն: Հո չենք թունավորելու մեր մարդկանց: Ինչն է ռեակցիան: Ոչ թե այո, եկեք աշխատենք, այլ դուրս գանք, փողոցը փակենք՝ մենք աշխատատեղ ենք ուզում, կանգնեցնում ենք գործարանը, փակում ենք»։
Հաջորդը, վարչապետի թեկնածուի խոսքով, Ամուլսարի խնդիրն է. «Մենք ինչ ենք ասում, ասում ենք մեզ պետք է փաստ և փաստարկ, որ Սևանի համար վտանգներ այդտեղ չկա: Ասում են՝ չկա, հավատացեք մեր խոսքին, հավատացեք մեր փաստաթղթերին: Իմիջիայլոց, քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հիմա լավ, հավատանք, հիշում ե՞ք Թեղուտում ինչ էր տեղի ունենում: Որ մարդիկ ասում էին մի արեք դա: Հիմա Թեղուտում ինչ է կատարվում: Թեղուտը կանգնած է և պարզ չէ, թե ինչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, հիմա խնդիր կա, չգիտենք՝ այդ խնդիրը ոնց ենք լուծելու: Նկատի ունեմ, որ ասում ենք տնտեսական անկում, այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսության աճի տեմպը դանդաղել է
- Տնտեսության իներցիոն զարգացումը մեզ համար կարող է սպառնալիք լինել. Թաթուլ Մանասերյան
- Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս. Ֆարմանյան
- Տնտեսագետը «ղումարբազության» ոլորտի թվեր է ներկայացնում
- Սամվել Ֆարմանյան. Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան