ԼԳԲՏ-ի հետ կապված պետք է որոշում կայացնել օրենսդրական մակարդակով. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձավ հայ ընտանիքի մոդելին ու ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին։
«Երբ վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիերցի, այն բերեց մի երիտասարդ տղա, ով պարզվեց հայ է։ Նա Հայաստանի մարզկենտրոններից մեկից էր, չեմ նշում անունը, որ այդտեղի ժողովուրդը չնեղանա։ Այդ տղային ասացի՝ բա հեղափոխություն է եղել, ներգաղթի մասին չե՞ս մտածում, ասաց չէ՝ հազիվ եմ փախել Հայաստանից, ասաց՝ հիմա ես այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը նորից մեր քաղաքից է»,- պատմեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարցը հետևյալն է. «Մենք ընդունում ենք, որ Հայաստանում, և աշխարհի ցանկացած երկրում, կան մարդիկ ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում, եթե կան այդ մարդիկ, մենք ինչ ենք անում այդ մարդկանց, ինչ վերաբերմունք ենք ցույց տալիս, սովետական միության ժամանակ պարզ էր ամեն ինչ, քրեական օրենսգրքում գրված էր հոդված, եթե պարզվում էր, որ մարդն այդպիսին էր, տանում էին բանտ էին նստացնում, դրանից էլ կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Ես անկեղծ ասեմ, ինձ համար որպես վարչապետ, և մեր կառավարության համար այդ թեման որքան քիչ բարձրանա, այնքան լավ, քանի որ դա գլխացավանք է, քանի որ կեսը կասեն սրանք դրանց պաշտպանն են, կեսը կասեն իրավունքների խախտող են, մյուս կեսն էլ կասի խարխլում են մեր ավանդական ընտանիքի հիմքերը»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պետք է որոշել, թե ինչ անել:
«Եկեք որոշենք, մենք այդ մարդկանց բոլորին հավաքում ենք Հայաստանից դու՞րս եննք անում, քրեական օրենսգրքում հոդված ենք ավելացնու՞մ, իրենց գոյությունն ընդունու՞մ ենք, թե ասում ենք քարոզչություն մի տարեք։ Սա շատ լուրջ հարց է, ես մտածում եմ, որ մեր կառավարությունը ինչ-որ ձևով այս հարցից կխուսափի, բայց, չգիտեմ, 10, 20 թե 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որ առերեսվելու է այս պրոբլեմի հետ ու այդ օրը այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում է, բոլորին տրորում է, գնդակահարում է, թե ինքը ճանաչում է այդ մարդկանց գոյությունը Հայաստանում, որը ցանկացած պետության մեջ տոկոս կա ու մենք պետք է սա հաշվի առնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ համար հայկական ավանդական ընտանիքից բարձր արժեք չկա, ես դա միշտ եմ ասել ու կասեմ»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ այս հարցի հետ կապված պետք է որոշում կայացնել օրենսդրական մակարդակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան