Շանթ Սարգսյանը` միանձնյա առաջատար
Հունաստանում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնություններում տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները: Մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը տոնեց 5-րդ հաղթանակը և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Շանթը 1 միավորով առաջ է անցել 2-16-րդ հորիզոնականները կիսող շախմատիստներից:
Նշենք, որ Սարգսյանին հետապնդողների թվում են նաև մրցաշարի մեր երկու մյուս մասնակիցները՝ Արթուր Դավթյանը և Տիգրան Սարգսյանը: Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը պարտություն կրեց և նահանջեց 3-րդ հորիզոնական:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան