Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան
Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԽ ֆեյսբուքյան էջից:
«Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը
ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ԱՄՆ-ի
պատվիրակություններից է, որը անկախությունից ի վեր այցելել է Հայաստան»,- տեղեկացնում են ԱԱԽ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
- Ինչ կարող է տեսնել Ջոն Բոլտոնը Հայաստանի զինանշանի վրա
- Պեսկովը հայտնել է՝ ինչ սպասելիքներ կան Պուտին-Բոլթոն հանդիպումից
- Բոլթոնի այցով կարող ենք ուղիղ կապ հաստատել Սպիտակ տան հետ. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին