
ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ԱԺ հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155 հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը»,- ներկայացրեց Բաբլոյանը։