Փաշինյան. Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի
«Մենք խնդիր ունենք մեր կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված։ Այսօր մեր նախարարությունների թիվը իսկապես շատ ավելին է, քան մենք օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը»,- այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսվու՞մ է կառավարության էական օպտիմալացում։
«Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի։ Հույս ունենք, որ առաջիկայում դա իրականացնելու մանդատ կստանանք մեր ժողովրդից, բայց սա չի նշանակում, որ մենք ֆանատիկորեն, փակ աչքերով, պետք է ամեն ինչ ու բոլորին կրճատենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ իրենց ցանկացած որոշում ուղղված կլինի խնդիրներ լուծելուն, ոչ թե նոր խնդիրներ առաջացնելուն։
«Կառավարման համակարգի արդյունավետությունը փորձելու ենք բարձրացնել նաև թվայնացման միջոցով և դա համարելու ենք առաջնային խնդիր։ Կառավարությունն ու նրա կառուցվածքը երևացող մասն է, բայց շատ ավելի չերևացող մաս կա։ Ունենք նախարարություններում վարչություններ և այլն, կառավարութանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ նրանք երբեմն ավելի մեծ համակարգ են, ըստ էության, կառավարման ֆորմալ համակարգին զուգահեռ համակարգ ունենք: Մենք լրջորեն այս համակարգին անդրադառնալու ենք, մասնավորապես, 2019-ի բյուջեի քննարկման համատեքստում», - հավելեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան