Քաղաքապետը փոշմանել է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր որոշում է կայացրել երեկվա որոշումը չեղյալ հայտարարելու մասին։
Քաղաքապետարանից հայտնում են.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3328-Ա որոշմամբ.
1.Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին» N 3324-Ա որոշումը»։
Հիշեցնենք՝ նախատեսված էր շաբաթ օրը կայանալիք նիստում պետք է նշանակվեն քաղաքապետի տեղակալները։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, որ քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ:
Նույն օրենքը նաև սահմանում է.
Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան 3 տեղակալ:
Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:
Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից ազատում է քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան