Երևանի փոխքաղաքապետերին կընտրեն ավագանու արտահերթ նիստում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերի 27-ին գումարվելու է Երևանի ավագանու արտահերթ նիստ։
Օրակարգում ընդգրկված է վեց հարց, որից չորսը վերաբերում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելուն։
Առաջին հարցը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելուն։
Վերջին հարցը Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին է։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Երևանի նախկին փոխքաղաքապետերից պաշտոնից ազատվել է միայն առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Օրենքը սահմանում է, որ քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի ավագանու անդամ, իսկ Արեյանը նորընտիր ավագանու անդամ չէ։
Ըստ տարածված լուրերի, Կամո Արեյանը նշանակվել է Հայկ Մարությանի խորհրդական։ Պաշտոնական հաստատում կամ հերքում սրա վերաբերյալ չկա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան