Հայկական գորգերի արտադրությունը 85.7%-ով աճել է
Հայկական գորգերի արտադրությունն այս տարի զգալի աճել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 16.9 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 85.7%-ով:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 9.1 տոննա գորգ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։