Կոտրել է ոտքն ու եզրագծին հասել չորեքթաթ
Ճապոնիայի Ֆուկուոկայում կայացած մրցավազքի առաջնության ժամանակ 19-ամյա ճապոնուհի մասնակիցը կոտրել է ոտքը, ընկել, սակայն կարողացել է հաղթահարել մնացած 200 մետր մրցատարածությունն ու հասնել եզրագծին:
Մարաթոնյան վազքի ժամանակ թիմերը պետք է հաղթահարեին 42 կմ, 195 մ, մրցատարածությունը, որը բաժանված է եղել 6 հատվածի և թիմերի անդամների փոխանցումավազքով պետք է շարժվեին առաջ:
Ճապոնուհին չորեքթաթ է հասել եզրագծին, որպեսզի իր թիմակիցը կարողանա շարունակել պայքարը, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ վազորդուհու ընկնելու պատճառով որակազրկվել է ամբողջ թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան