ՌԴ արտգործնախարարությունը մեկնաբանել է Ազովի ծովի հարցով Եվրախորհրդարանի բանաձևը
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրախորհրդարանի կողմից Ազովի ծովի վերաբերյալ բանաձևի՝ հավանության արժանանալու լուրը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, Ազովի ծովի թեման Արևմուտքի «հերթական քարոզրական խաղաքարտն է»։
Զախարովան նաև հայտարարել է, որ արևմտյան երկրների հայտարարությունները «քաղաքական քարոզչության օրինակ են հանդիսանում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել բանաձևը, որով ԵՄ իշխանություններին կոչ է արվում Ազովի ծովում իրավիճակի էսկալացիայի դեպքում ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն հայտարարել է Ազովի ծովը «բռնազավթելու» Ռուսաստանի ցանկության մասին
- Ուկրաինայում հայտարարել են, որ ունակ են հինգ րոպեում ոչնչացնել Ազովի ծովի ռուսական նավատորմը