Արցախում բացվել է հսկայական քարերով սալահատ
Ստեփանակերտի նորակառույց եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հսկայական ուղղանկյուն քարերով արված սալահատ։ Panorama.am-ը Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանից տեղեկացավ, որ այժմ շինարարները դադարեցրել են աշխատանքները, դիմել են համապատասխան պատկան մարմիններին՝ ուսումնասիրելու համար։
«Սալահատը հիմա բացվում է։ Ակնհայտ սալահատված հրապարակ է, որի գործառնական նշանակության մասին դեռ չենք կարող խոսել, ոչ էլ կառուցման ժամանակահատվածի։ Անհրաժեշտ են ուսումնասիրություններ»,- նշեց նա։
Լուսանկարները՝ Ս.Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող Ասկերանի ամրոցի վերականգնումը շարունակվում է
- Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
- Պեղումներ՝ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում