Գիտնականները նախազգուշացնում են ձմռան մահացու վտանգի մասին
Շվեդ գիտնականները հետազոտություն են կատարել, որը պարզել է, որ ձմռանը ցածր ջերմաստիճանը մեծացնում է սրտային հիվանդությունների հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Cardiolgy ամսագրում։
Նշվում է, որ 0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ սրտանոթային նոպաներն առաջանում են 10 տոկոսով ավելի հաճախ։
Գիտնականները հավելում են, որ չնայած էկոլոգիան ու սթրեսը ևս մեծ դեր են խաղում հիվանդության առաջացման համար, սակայն հիմնական պատճառը սառը եղանակն է։
Այս հետազոտության համար բժիշկներն ուսումնասիրել են Շվեդիայի 274 հազար քաղաքացիների սրտամկանի ինֆարկտի տվյալները։