Արամ Հարությունյանն ու Միհրան Պողոսյանը կաշառքի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց նշել այն պատգամավորի անունը, որը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով:
«Չեմ մեկնաբանում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի անունը, նրա նկատմամբ կա՞ հարուցված քրեական գործ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանին, ՀՔԾ պետն ասաց, որ նա որևէ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ: