Շանթ Սարգսյանը` պատանիների աշխարհի առաջնության միանձնյա առաջատար
Հունաստանում շարունակվում են շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունները: Տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները: Մինչև 16 տարեկան տղաների առաջնության միանձնյա առաջատար Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Նոդիրբեկ Յակուբոևի հետ:Նույն ենթախմբում հանդես եկող Արթուր Դավթյանը հաղթանակ է տոնել, իսկ Տիգրան Սարգսյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ:
Այս ենթախմբում Շանթ Սարգսյանը 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 4 շախմատիստ, որոնց թվում է նաև Արթուր Դավթյանը, կիսում են 2-5-րդ հորիզոնականները, Տիգրան Սարգսյանը 4,5 միավորով կիսում է 6-րդ հորիզոնականը:
Մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը 4,5 միավորով կիսում է 2-10-րդ հորիզոնականները: Առաջատարը 6 միավոր վաստակած Պոլինա Շուվալովան է: Մեր մյուս ներկայացուցիչ Մարիամ Ավետիսյանը վաստակել է 3,5 միավոր: Մինչև 18 տարեկան տղաների աղյուսակը 5-ական միավորով գլխավորում է 3 շախմատիստ: Արամ Հակոբյանը 3,5 միավորով գտնվում է 30-րդ հորիզոնականում:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Յովանա Սրդանովիչը: Մանե Հովհաննիսյանը վաստակել է 2,5 միավոր: Մինչև 14 տարեկան տղաների աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Կարդոսո Խոսե Գաբրիելը: Այս ենթախմբում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 3,5, Գագիկ Մանուչարյանը՝ 3, Րաֆֆիկ Ղազարյանը՝ 2,5 միավոր: Մինչև 14 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում Նին Կայուն: Ասյա Եդիգարյանը 3,5 միավորով գտնվում է 39-րդ հորիզոնականում: