Բժիշկներն արգելել են Ջասթին Թիմբերլեյքին երգել
Փոփ-կատարող Ջասթին Թիմբերլեյքը չեղյալ է հայտարարել Նյու Յորքում իր ելույթն առողջական խնդիրների պատճառով։ Գազետա.ռու-ն գրում է, որ իր Ինսթագրամում 37-ամյա երգիչը պատմել է, որ բժիշկներն արգելել են իրեն երգել։
Նա ներողություն է խնդրել՝ նշելով, որ այսօրվա համերգը չեղյալ է հայտարարվում բժիշկների պահանջով։
«Իմ ձայնալարերը լրջորեն վնասված են» ,- գրել է Ջասթին Թիմբերլեյքը։
Նա հավելել է, որ նրանք, ովքեր տոմս են ձեռք բերել, անպայման համերգին ներկա կլինեն, բայց ավելի ուշ։
«Նոր շոուն կկայանա իմ ծննդյան օրը՝ հունվարի 31-ին»,- խոստացել է երգիչը։