Օլեգ Սենցովն արժանացել է Սախարովի անվան մրցանակի
Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովն արժանացել է Սախարովի անվան մրցանակի «Հանուն ազատ մտքի» համար։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին։
Սախարովի մրցանակը Եվրոպական խորհրդարանի կողմից տրվում է ամեն տարի։ Այն հաստատվել է 1988թ․-ին, որը պարգևատրում է անձանց և կազմակերպություններին՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար, ովքեր ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար օայքարում ունեն բացառիկ ներդրում։
Օգոստոսի վերջին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան առաջադրել է Սենցովին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա նշել է, որ ուկրաինացի ռեժիսորին բնորոշ է «հավատը ժողովրդավարությանը, պայքարի խաղաղ միջոցները և այլոց շահերին ուղղված գործողությունները»:
Մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է դեկտեմբերի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ռեժիսոր Սենցովն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի
- Սախարովի մրցանակին է արժանացել Վենեսուելայի ընդդիմադիրների խումբը
- Սախարովի մրցանակին են արժանացել ԻՊ գերությունից փախած Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը
- Սախարովի մրցանակը ստացել է անազատության մեջ գտնվող արաբ բլոգերը