Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը առաջին անվտանգության հարցերով խորհրդականն է, որը 1997 թվականից ի վեր այցելում է Հայաստան։ Այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց ինքը՝ Ջոն Բոլթոնը։
Նա նշեց, որ այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, մինչ այդ նաև հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար ու Ազգային անվտանգության քարտուղարի հետ։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այս շուրջ մեկ ժամ քսան րոպե տևողությամբ հանդիպում ենք ունեցել, որի ընթացքում նշեցի, որ հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նախահգների համար առաջնահերթ կարևորության խնդիր է, դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն։ Մենք պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև հնարավոր այլ եղանակներով, քանզի այդ կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլև Միացյալ Նահանգների շահերից»,- ներկայացրեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Նա հայտնեց նաև, որ այսօր ունեցած հանդիումների ընթացքում անդրադարձ են կատարել նաև Ռուսաստանում երկուշաբթի և երեքշաբթի օրերին ունեցած քննարկումներին, Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, ընդհանուր տարածաշրջանային հարցերին՝ կապված նաև Սիրիայի իրավիճակին։
«Հանդիպումների ընթացքում կարևորեցինք մեր երկու երկրների միջև տնտեսական ոլորտում աշխուժությունը, ԱՄՆ-ի՝ ուղղակի ներդրումների ավելացումն Հայաստանում»,- հավելեց Ջոն Բոլթոնը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում
- Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան
- Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
- Ինչ կարող է տեսնել Ջոն Բոլտոնը Հայաստանի զինանշանի վրա
- Նախկին համանախագահ. Բոլտոնը Երևանում ու Բաքվում կքննարկի ղարաբաղյան հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան