Երեխաների թերսնուցման և զարգացման խնդիրների թեմայով համաժողով՝ Իջևանում
Այսօր Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Երեխաների թերսնուցման և դրա հետևանքով առաջացող զարգացման խնդիրները թեմայով համաժողով է կազմակերպել Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՕՖ մամուլի ծառայությունից։
Երեխաների թերսնուցման և դրա հետևանքով առաջացող զարգացման խնդիրները կազմակերպության ուշադրության կենտրոնում են 2011թվականից։ 2013 թվականին, մեկնարկելով Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում (ԱՀՏՄ) բազմաբաղադրիչ ծրագիրը, ՀՕՖ-ը դրա բաղադրիչներից մեկն ուղղել է նախադպրոցական տարիքի երեխաների սնուցման և առողջության բարելավմանը՝ թիրախ ընտրելով Տավուշի մարզի Բերդ քաղաքն ու հարակից 14 գյուղական համայնքները:
Համաժողովին ներկայացվել է, թե որքանով է կարևոր երեխաների սնուցումը որևէ երկրի տնտեսության զարգացման ու հանրային առողջապահության համար, փորձագետները խոսել են Հայաստանի ու միջազգային փորձի մասին, դիտարկել առկա իրավիճակը, ՀՕՖ-ի ներկայացուցիչները ներկայացրել են ԱՀՏՄ-ի արձանագրած հաջողություններն ու հաղթահարած և առաջիկա մարտահրավերները, ծրագրի հեռանկարները։
ՀՕՖ-ի առողջապահական և սոցիալական հարցերի պատասխանատու Վահե Քրմոյանը ներկայացրել է, որ ԱՀՏՄ ծրագրի առողջապահական ծրագրի շրջանակներում հիմնովին կամ մասնակի վերանորոգվել է Բերդի տարածաշրջանի 7 մանկապարտեզ, վերնորոգվել ու վերազինվել է 5 մայրական սենյակ, բալանսավորված սննդի տրամադրման ծրագրում ընդգրկված է 16 մանկապարտեզ։
ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակվելու է ևս հինգ տարի ու ընդգրկելու է Բերդի տարածաշրջանից դուրս գտնվող գյուղեր։
Սնուցման կարևոր հարցերի վերաբերյալ ելույթ են ունեցել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու սնուցման ինստիտուտի պրոֆեսոր Կիմ Հեքիմիանն ու Մուրացան համալսարանական մանկական կլինիկայի մանկաբույժ, «Վստահություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի
- Թերսնուցումը գլոբալ խնդիր է. Շենգեն Ֆան
- ՄԱԿ. Աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին