Կարեն Կարապետյանին հնարավոր է նոր պաշտոն տան
«Կոմերսանտը» պարզել է, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է մտնել «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի կազմ: Այդ նշանակումն, ըստ պարբերականի, կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ 2000-2010 թվականներին՝ Կարապետյանի՝ ռուսական պետական կորպորացիաներում կարիերայի հետևանք:
ՌԴ-ն նախկինում էլ հրավիրել է տարբեր քաղաքական գործիչների արտասահմանից. Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռոսնեֆտի տնօրենների խորհրդի անդամ է:
Կոմերսանտի աղբյուրի տվյալներով, Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոն, որը հիմա զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը՝ «Ինտեր ՌԱՕ-ի» տնօրեն Բորիս Կովալչուկի խորհրդականը: «Զարուբեժնեֆտում» և «Ռոսիմուշեստվոյում» չեն պատասխանել թերթի հարցին:
Փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը հաղորդել է, որ նշանակման որոշում չկա, սակայն նաև չի հերքել դրա հնարավոր նախապատրաստումը:
Լրահոս
Տեսանյութեր
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան