Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը, բայց կարող են այն ներկրել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան
«Աջ ղեկով մեքենաների հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, պարզապես օրենքն արգելում է դրանց ներկրումը»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ վաղը տեղի են ունենալու այդ հարցով քննարկումներ, որոնք նրա կարծիքով՝ շարունակական բնույթ կկրեն:
«Այդ խումբը, որն առաջարկում է օրենքը փոխել, այսօր ես իմացա, որ իրենց պահանջը փոխել են և առաջարկում են, որ աջ ղեկի ներմուծումը ուղղակի թույլատրվի և վերջ: Այդ առումով վաղվանից սկսած լինելու են քննարկումներ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ քննարկումներին հրավիրվելու են պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև այդ մեքենաների առևտրով զբաղվող մարդիկ:
Հակոբ Արշակյանը նշեց, որ Հայաստանի երթևեկությունը հարմարեցված ու նախատեսված է ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների համար. «Օրենքն արգելում է որպես տրանսպորտային միջոց այդ մեքենաների ներկրումը Հայաստան: Կարող են այն որպես պահեստամաս բերել»:
Հարցին՝ հակված են աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենքը փոփոխության ենթարկել, Հակոբ Արշակյանն ասաց, որ օրենքի փոփոխությունն իրենից կախված չէ:
«Ես կարող եմ նախաձեռնել քննարկումներ և նախաձեռնել եմ: Որպես տրանսպորտի նախարար՝ ասում եմ, որ Հայաստանի տրանսպորտային համակարգը նախատեսված է ձախ ղեկ ունեցող տրասնպորտային միջոցների համար, և օրենքն արգելում է աջակողմյան մեքենաների ներմուծումը որպես տրանսպորտային միջոց», - ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենաների հարցով ՏԿՏՏ նախարարությունում քննարկում կանցկացվի
- Էդմոն Մարուքյանն առաջարկում է հրատապ քննարկել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները
- Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ
- Աջ ղեկով մեքենաների խնդրով առաջիկայում կլինի քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան