Բժշկականում սկանդալ սարքած Վանեսյանը հայտարարել է, որ նախարարն իր ընկերն ու իրենց դեմ խաղ չկա. «Հրապարակ»
Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: Նա համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը:
«Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում: Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները երեկ նամակ են գրել վարչապետին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային և «համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումն արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին»: Նամակը ստորագրել են ԵՊԲՀ ամբիոնի վարիչներ, դոկտորներ։
Թերթը հիշեցրել է, որ նախարար նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանը մի շարք բուժհաստատություններում բարեփոխումների անվան տակ պաշտոնանկ արեց նախկին տնօրեններին՝ նրանց փոխարեն նշանակելով իր ընկերներին, որոնք, ինչպես երևում է, ինքնատիրապետման և էթիկայի հետ լուրջ խնդիրներ ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան