Հունաստանը Թուրքիային կոչ է արել հետևել միջազգային իրավունքին
Աթենքը հայտարարել է, որ իր բացառիկ տնտեսական գոտու սահմանները որոշելիս Հունաստանը մտադիր չէ ուշադրություն դարձնել միջազգային իրավունքը խախտող Թուրքիայի տեսությունների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի, պատասխանելով Հունաստանում նոր ամերիկյան բազաների մասին հարցին, հայտարարել է, որ Աթենքը պետք է հետևի կղզիների ապառազականացման մասին պայմանավորվածություններին, հարգի միջազգային իրավունքը և պայմանագրերը, սադրանքներ չիրականացնի:
Թուրք նախարարն ավելի վաղ հասկացրել էր, որ Անկարան անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի, եթե Հունաստանը խախտի Էգեյան ծովում իր իրավունքները՝ տարածքային ջրերը 12 մղոնով ընդլայնելով: Նա նաև նախազգուշացրել էր, որ Թուրքիան այլևս չի հանդուրժի թուրքական նավերի նկատմամբ սպառնալիքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում:
«Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու սահմանագծումն, ընդհանուր առմամբ, կիրականացվի միջազգային իրավունքի հիման վրա և, իհարկե, առանց հաշվի առնելու անհիմն և կամայական տեսությունները, որոնք ընդունվել են միջազգային իրավունքը խախտող Թուրքիայի կողմից»,-հայտարարել են Հունաստանի ԱԳՆ-ից: