Արյունաբանական կենտրոն. Միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին
Հայաստանի Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ պատահածից հետո անվանի բժիշկներ, պրոֆեսորներ ու դոցենտներ բաց նամակով դիմել են վարչապետին։
«Առավոտյան լուրերից տեղեկացանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին: Կան համաշխարհային գիտական կոչումներ և պարգևներ, որոնց հոտնկայս ընդունում է համայն մարդկությունը: Նոբելյան 2 մրցանակակիրներ այցելել են Հայաստան և հյուրընկալվել մեր մեր մայր ԲՈՒՀ-ում…
Բժշկական համալսարանի կամարների տակ տեղի է ունենում անպատասխանատու մի միջադեպ, որը ոչ մի կերպ չի առնչվում բժշկի անվանը և կոչումին, ստվերում է մեր երկրի հեղինակությունը:
Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին»,-ասված է Արյունաբանական կենտրոնի հայտարարության մեջ։