Արոնյանն ու Մելքումյանը շարունակում են հետապնդել առաջատարներին
Կայացել է Այլ օֆ Մեն շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրը: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կովալյովի հետ: Մրցաշարում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով նույնպես խաղաղ դաշն է կնքել աշխարհի 9-րդ շախմատիստ Ուեսլի Սոյի հետ:
ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանն այս տուրում պարտություն է կրել Սերգեյ Կարյակինից: 5-րդ տուրից հետո 4 շախմատիստ վաստակել է 4,5-ական միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը և Մելքումյանն առաջատարներից հետ են մնում 1-ական միավորով: Սևյանն իր ակտիվում գրանցել է 3 միավո