Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ հոկտեմբերի 29-ին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։
Օրակարգում ընդգրկված են Երևանի չորս փոխքաղաքապետերի ընտրության հարցը։
Օրակարգի հարցերից են նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելն ու ավագանու երկու որոշումներում փոփոխություններ կատարելը։
Ուշագրավ է, որ ավագանու նիստում ընդգրկված հարցերի նախագծերը հրապարակված չեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում, նախկինում դրանք հրապարակվում էին։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու արտահերթ նիստը հետաձգվել է «Լույս»-ի անդամի խնդրանքով
- Քաղաքապետը փոշմանել է
- Երևանի փոխքաղաքապետերին կընտրեն ավագանու արտահերթ նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան