Հունգարիայի վարչապետը կոչ է անում «մերժել գլոբալիզացիան ու Եվրոպական կայսրությունը»
Հունգարիան չի կարող լուռ մնալ 2019թ.-ի մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։ Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Բուդապեշտում հավաքի ժամանակ, որը նվիրված էր 1956թ.-ին Հունգարիայի՝ ընդդեմ սովետական իշխանության հեղափոխությանը։ Գրում է Politico-ն։
«Եվրոպայում բոլորը մտածում են մայիսի մասին։ Այդ ընտրությունները կորոշեն, թե ուր է գնում Եվրոպան»,-ասել է Օրբանն ու Բրյուսելին մեղադրել ազգային պետությունների դերը նվազեցնելու ու Եվրոպական կայսրություն կառուցելու մեջ, որը պետք է կառավարվի ոչ թե ժողովուրդների ընտրած ղեկավարների, այլ Բրյուսելի բյուրոկրատների կողմից։
Օրբանը նշել է, որ Եվրոպան ազգերի մայրցամաք է ու զգուշացրել է «խառը» հասարակության վտանգների մասին։
Օրբանն ասել է, որ միգրացիան դանդաղ, բայց անխուսափելիորեն հանգեցնում նրան, որ Եվրոպայի բնիկ ժողովուրդները դառնալու են փոքրամասնություն։
«Եկեք մերժենք գլոբալիզացիայի գաղափարախոսությունը»,-ասել է Օրբանը։
Նշենք, որ 2019թ.-ի ընտրությունները որոշիչ են լինելու Եվրոպայի ապագայի համար։ Մտահոգություններ կան, որ այս ընտրություններում կարող են շատ ձայներ ստանալ ազգայնականներն ու պոպուլիսները, որը կարող է վտանգավոր լինել Եվրոպական միության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները